Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

22 մար 2023 15:33

Բա իշխանությունն ինչի՞ համար է.Սահմանին ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն

Արցախի շրջափակման 101-րդ օրն է, եւ ինչու են մեր հիմնական պահանջներն ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետեւ աշխարհում հայերին վերաբերող հարցերը լուծելուն ուղղված ամենամեծ գործիքակազմը եւ հնարավորություններն ունի ՀՀ կառավարությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կռավարության դիմաց ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ սա պարտակնություն է, իրավունք չէ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում ապրող 120 հայեր, որոնք ունեն ՀՀ անձնագիր, որտեղ գրված է, որ իրենք գտնվում են Հայաստանի հովանու ներքո, այս պահին գտնվում են շրջափակման մեջ, ոտնահարված են նրանց բոլոր բնական իրավունքները, երկրի փաստացի ղեկավարը հայտարարում է, որ նրանք ցեղասպանության առջեւ են կանգնած, եւ այդ ֆոնին տեսնում ենք զրո գործնական քայլեր:

Մենք տեսնում ենք ԵՄ-ի, այլ երկրների հայտարարությունները, մենք տեսնում ենք դաշնակիցների ջանքերը, քայլերը: ՀՀ սահմաններում ռուս զինվորներ են վիրավորվել` փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն, եւ այդ ֆոնին տեսնում ենք ՀՀ իշխանությունների մեղադրանքները բոլորի հասցեին։ Եթե այս ամենի հարցում պատասխանատուն նախկիններն են, դաշնակիցները, բա իշխանությունն ինչի՞ համար է, պարգևավճար ստանալու համա՞ր է»,– ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր