Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

23 մար 2023 13:30

Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի, իսկ 30 օրը գերազանցող հավաքների դեպքում...

Վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում:
Այս մասի այսօր կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով առաջարկվող օրենսդրական կարգավորումները։
«Գործող կարգավորումների համաձայն, պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն` աշխատավարձ վճարել այն աշխատողին, ով մասնակցում է վարժական հավաքներին։ Միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատավայրում պահպանվում է նրա աշխատատեղն ու պաշտոնը»,– ասաց նախարարը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը, իսկ 30 օրը գերազանցող հավաքների դեպքում աշխատողի աշխատավարձը կորոշվի գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ աշխատանքային պայմանագրով:
Առաջարկվող կարգավորումը, կառավարության համոզմամբ, հնարավորություն կտա վարժական հավաքներին մասնակցող աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ, մյուս կողմից՝ դա մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր