Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

23 մար 2023 14:49

Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող

ndependent Turkish-ի թուրք լրագրող Ալփեր Բուդկան խոսել է Արսեն Զախարյանին Թուրքիայում ընդունելու, նաև «Գալաթասարայի» կողմից նրան գնելու փորձերի մասին։


«Երեք ամիս առաջ թուրքերը նրա մասին ոչինչ չգիտեին։ Զախարյանին մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է այդպիսին դառնալ ապագայում։ Թուրքական լրատվամիջոցների վերլուծությունների համաձայն՝ Արսենը բավականին բազմակողմանի ու տեխնիկական խաղացող է:


Ճիշտ է, «Գալաթասարայը» փորձել է գնել Զախարյանին։ Բայց, ինչպես նշում են ակումբին մոտ կանգնած լրագրողները, նրա հայրը չի ցանկացել, որ որդին գնա Թուրքիա՝ վախենալով հայ հասարակության արձագանքից։ Թե որքանով է դա ճիշտ, մենք հստակ չգիտենք: Այժմ «Գալաթասարայում» փոխարինող չունեն Սերժիո Օլիվեյրային, այդ իսկ պատճառով նրանց պետք է Օլիվեյրայի որակներն ունեցող խաղացող: Այսինքն՝ ֆուտբոլիստ, ով կարող է խաղալ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում և թե՛ կիսապաշտպանությունում»,- ասել է Բուդկան Чемпионат-ին տված հարցազրույցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր