Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք

«Մի կողմից պարտադրանք, մի կողմից ճնշումներ, մի կողմից սպառնալից հռետորաբանություն և նաև պատերազմով վախեցնելու գործողություններ, իսկ մյուս կողմից՝ խաղաղության գնալու պատրաստակամություն և ժողովրդին ահաբեկելու հայտարարություններ, որ եթե չգնանք խաղաղության, ապա անպայման պատերազմ կլինի»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ինչ որոշում էլ կայացնեն կողմերը, ինչ պայմանագիր էլ ստորագրեն՝ դրանք պետք է ներկայացվեն հայ հասարակությանը և ԱԺ խմբակցությունների դատին։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հավանականությանը, ապա դրանք, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, ցանկացած պահի կարող են սկսվել։ Նրա կարծիքով հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարությունները ոչ թե պետք է ժողովրդին վախեցնեն, այլ սթափության, նաև սեփական հայրենիքն ու հողը պատշպանելու պատրաստակամության բնազդն արթուն պահեն։
«Աշխարհաքաղաքական զարգացումները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ, նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք և պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում կա»,- հավելեց Օհանյանը։