Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

24 մար 2023 11:30

47-ամյա տղամարդը 2 տարբեր օրերի ընթացքում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջնակի նկատմամբ

Մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերել են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:



Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:


Վերջինս խոստովանել է արարքը:


Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր