Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

24 մար 2023 15:24

Ցույցերին մասնակցող ֆրանսիացիների թիվը ռեկորդներ է սահմանում,3 միլիոն ցուցարար

Հինգշաբթի օրը՝ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների օրենքի ընդունումից հետո զանգվածային բողոքի ցույցերի առաջին օրը, երկրի որոշ քաղաքներում ցույցերին մասնակցող ֆրանսիացիների թիվը ռեկորդներ է սահմանում, գրում է Le Figaro թերթը։


Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, շուրջ 1,08 միլիոն ցուցարարներ մասնակցել են բողոքի ակցիաներին ամբողջ երկրում: Ֆրանսիայի ամենամեծ արհմիութենական ասոցիացիան՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան, իր հերթին պնդում է, որ 3,5 միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքելու։ 


Փարիզի ոստիկանությունը, սակայն, հաշվել է 119 հազար ցուցարարի։ Նախորդ ռեկորդը, ըստ գերատեսչության, սահմանվել էր փետրվարի 11-ին՝ 93 հազար ցուցարար։


Le Figaro-ն փաստել է, որ առկա է «լարված իրավիճակ, հատկապես՝ Փարիզում»։ Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում ակցիաները երբեմն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով։ Իրավապահները բազմիցս դիմել են հատուկ միջոցների՝ ամբոխին զսպելու համար։ Նախնական տվյալներով՝ Փարիզում բերման է ենթարկվել 33 մարդ, սակայն վերջնական թիվը, ըստ նախորդ օրերի փորձի, շատ ավելին է։


Արհմիությունների կազմակերպած ցույցերն ու գործադուլները՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի, պարբերաբար տեղի են ունենում հունվարից։ Նախորդ օրը տեղի ունեցածն արդեն իններորդ «մոբիլիզացիայի օրն» է և առաջինն է բարեփոխումների ընդունումից հետո։


Կառավարությունը մարտի 16-ին որոշել է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի՝ շրջանցելով Ազգային ժողովի քվեարկությունը՝ կիրառելով սահմանադրական 49.3-րդ հոդվածը։ Խորհրդարանի ստորին պալատի ընդդիմադիր խմբակցությունները մարտի 20-ին երկու անվստահություն են հայտնել կառավարությանը, և երկուսն էլ չեն ստացել ձայների անհրաժեշտ մեծամասնությունը։


Գործադիր իշխանությանն անվստահություն հայտնելու փորձերի ձախողման արդյունքում կենսաթոշակային բարեփոխումը համարվում է Ազգային ժողովի կողմից ընդունված։


Մարտի 23-ի ցույցերից հետո արհմիությունները կոչ են արել մարտի 28-ին նոր զանգվածային ցույցեր կազմակերպել։ Ակնկալվում է, որ լոկալ գործողություններ տեղի կունենան հանրապետության ողջ տարածքում և առաջիկա շաբաթավերջին։


Աղբյուր՝ «Հրապարակ» 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր