Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

25 մար 2023 14:17

Տեսանյութ.Ապագա կա.Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը.այդ 3 հատվածը իրար կապող տրանսպորային միջոցը կլինի տրամվայը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն վայրից, որտեղ պետք է կառուցվի «Ակադեմիական քաղաք»-ը։


«Այժմ ես գտնվում եմ Վահագնի թաղամասի Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայքի միջնամասում գտնվող մի տարածքում, և նաև այս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը։ Ընդ որում, պետք է հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նախագիծը պետք է սկսվի «Հայֆիլմ»-ի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով և արվեստների համալսարանով, կունենա ժամանակակից համերգասրահ։ Այս հատվածներում կունենանք համալսարաններ, բայց ուզում եմ հատկապես ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը, իսկ Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը։ Մտածում ենք, որ այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորային միջոցը կլինի տրամվայը»,- ասաց նա։


Փաշինյանը նշեց, որ եթե տեխնիկական մասնագետները հաստատեն ճարտարապետական հաշվարկները, հենց այս հատվածում կունենաք ֆուտբոլի ազգային ստադիոնը։


«Սա է նաև մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաները, գիտությունն ու արվեստը։ Այն համերգասրահը, որի մասին ասում եմ, կունենա դահլիճ՝ նախատեսված և՛ կինոդիտումների, և՛ թատրոնի համար, կունենա ունիվերսալ բեմ։ Այո, նաև այսպիսին պետք է լինի մեր արձագանքը մարտահրավերներին, որովհետև անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է, այդ թվում, կրթություն, գիտություն, մշակույթ, որովհետև ինքնության անվտանգությունը պակաս կարևոր չէ։ Ես ապրում եմ այս ծրագրով ու ցանկացա իմ ապրումները նաև կիսել ձեզ հետ»,- հրապարակած տեսանյութում ասաց Նիկոլ Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր