Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 մար 2023 15:35

Ի՞նչ կապ կա խմելու ջրի և տղամարդկանց շագանակագեղձի չարորակ ուռուցքի միջև

Խմելու ջրի մեջ պարունակվող նիտրատների կանոնավոր ազդեցությունը 1,6 անգամ մեծացրել է տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից մեկի՝ շագանակագեղձի ռիսկը: Նման եզրակացության են եկել Բարսելոնայի ինստիտուտի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Environmental Health Perspectives ամսագրում։


Հեղինակները նպատակ են ունեցել պարզել, թե արդյոք կապ կա ջրի մեջ նիտրատների եւ տրիհալոմեթանների ընդունման եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքի առաջացման հավանականության միջեւ: Այս ցուցանիշները խմելու ջրի ամենատարածված աղտոտիչներից են:




Նիտրատների եւ տրիհալոմեթանների միջին քանակը, որոնց յուրաքանչյուր մասնակից ենթարկվել է 18 տարեկանից, գնահատվել է՝ ելնելով նրանց բնակության վայրից, ջրի տեսակից եւ քանակից (ծորակի ջուր, շշալցված ջուր կամ ջրհորից), որը նրանք խմել են իրենց ողջ կյանքի ընթացքում:


Պարզվել է, որ որքան մեծ է նիտրատների օգտագործումը, այնքան մեծ է կապը շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Մասնակիցների մոտ, ովքեր ունեցել են ավելի բարձր նիտրատներ եւ THM իրենց օրգանիզմում (կյանքի միջին հաշվով օրական ավելի քան 14 միլիգրամ), 1,6 անգամ ավելի հավանական է, որ զարգանան շագանակագեղձի ցածր կամ միջին ծանրության քաղցկեղ: Բացի այդ, նրանց մոտ գրեթե երեք անգամ ավելի հավանականությամբ ձեւավորվել է շագանակագեղձի ագրեսիվ ուռուցք, քան նիտրատի ավելի ցածր ընդունում ունեցող մասնակիցների մոտ։  


Միեւնույն ժամանակ, նիտրատների ընդունման եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ կապը նկատվել է միայն տղամարդկանց մոտ, ովքեր ընդունել են քիչ քանակությամբ մանրաթելեր, մրգեր, բանջարեղեն  եւ վիտամին C։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր