Հուլիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ       «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է    

27 մար 2023 11:10

Երկրի սպառազինությունն Էրդողանը դարձրել է ընտրարշավի գործիք. Bloomberg

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Միջազգային մամուլը, մասնավորապես Bloomberg պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։


«Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ Bloomberg-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 տարի իշխանության ղեկին եղած Էրդողանը նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը և հույս ունի երկրի արագ սպառազինմանն ուղղված գործողություններն օգտագործել ի շահ դրան։


Ընտրություններում Էրդողանի ունեցած կարգավիճակի մասին Bloomberg պարբերականը տվել է հետևյալ գնահատականը. «Նա դիմակայում է ընդդիմադիր ուժերի մինչ այս պահը ձևավորված ամենամեծ դաշինքին, որը ճնշումները գնալով ավելանում են»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր