Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

27 մար 2023 12:33

ԱՄՆ-ն փորձում է Վրաստանում վերստեղծել «մինի Ուկրաինա», իսկ հետագայում նույն ճակատագիրն է սպասվում նաև Հայաստանին

Vm.ru–ն գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սադրում են փորձելով Վրաստանում վերստեղծել «մինի Ուկրաինա», իսկ հետագայում նման իրավիճակներ կարող են առաջանալ այլ երկրներում։ Այդ մասին «vm.ru»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։


«Vm.ru»-ի զրուցակցի խոսքով ԱՄՆ-ն եռման կետը բարձրացնելու համար անընդհատ փորձում է սադրանքներ իրականացնել,  նպատակն է վերակենդանացնել հակամարտությունները Ռուսաստանի հետ սահմանների մոտ։ «Վաշինգտոնը հսկայական գումարներ է լցնում Վրաստան, որպեսզի ոչ այսօր, ապա գոնե վաղը ռազմական հարձակում իրականացնի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա, և դրանք դառնան հակամարտության նոր օջախ»,- ընդգծել է Միխայլովը։


Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպված հեղափոխությունները, որոնք ոչ առանց Արևմուտքի օգնության են, քաղաքագետի կարծիքով «ապագա ռազմական ագրեսիայի առաջին քարն են»։



«Վաշինգտոնն այսօր Մայդան է կազմակերպում ոչ միայն Վրաստանում։ Նույն ճակատագիրն է սպասվում Հայաստանին, Մերձդնեստրին և բոլոր այն տարածքներին, որտեղ կա Մոսկվայի ազդեցությունը»,- ասել է քաղաքագետը։



Միխայլովի խոսքով, ԱՄՆ-ին չի գոհացնում Վրաստանի իշխող իշխանությունների դիրքորոշումը: Նրանք փորձում են պաշտպանել իրենց ազգային շահերը, այդ թվում տնտեսական համագործակցությունը և լավ հարաբերությունները Մոսկվայի հետ։ «ԱՄՆ–ին շտապ պետք է վատթարացնել իրավիճակը այդ տարածաշրջաններում, որպեսզի զսպվի վրացի այն քաղաքական գործիչների կամքը, որոնք գնալով ավելի քիչ են ցանկանում լսել օվկիանոսից այն կողմ գտնվող կուրատորներին», - եզրափակել է Միխայլովը:


Քաղաքագետը «vm.ru»-ին տված հարցազրույցում ասել է նաև, որ եթե Վրաստանի իշխանությունները չցանկանան պաշտպանել իրենց շահերը, ապա ԱՄՆ-ի համար ավելի հեշտ կլինի բարոյալքել իրավիճակը երկրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր