Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

27 մար 2023 14:33

Թուրքիայում տոնակատարության ընթացքում ոստիկանները բռնության են ենթարկել 14 տարեկան երեխայի ՝ ծեծել են ու նետել ճահիճը

Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի:


Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դիարբեքիրի փաստաբանների միության  հաղորդմամբ՝ Լիջեյում Նովրուզի (մահմեդականների նոր տարի) տոնակատարության ընթացքում ոստիկանները բռնության են ենթարկել 14 տարեկան մի պատանու։ Ծեծել են, ապա կապել բերանն ու ձեռքերը և նետել ճահիճը:


Միջադեպին հաջորդել է Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ պատանին տեղափոխվել է հիվանդանոց, ապա համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս գրվել, իսկ սոցմեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է:


Ավելի ուշ մեկ այլ հայտարարությամբ երեխայի դուրս գրման փաստը հերքվել է և զուգահեռաբար նշվել, որ «Անձին ազատությունից զրկելու և դիտավորյալ վնասելու» մեղադրանքով 5 ոստիկան է ձերբակալվել։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր