Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին          Ռուբլին էժանացել է, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար       Հունիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 մար 2023 11:27

Մտահոգիչ են ադրբեջանական ռազմական տեղաշարժերը.Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին:


«Այսպիսով, պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Ինչպես որ պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղղակի երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր