Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

28 մար 2023 12:34

Իրանն ավելի ամուր ու կանխատեսելի է, քան..Բավական է մի քանի դիվիզիա տեղափոխել դեպի Արաքս և կարող է խաղաղեցնել Ալիևին առանց խաղաղապահներ մտցնելու

Realtribune.ru-ն գրում է, որ Իրանը խափանել է Սյունիքով անցնող «միջանցքը» գրավելու թուրք-ադրբեջանական ծրագրերը, հայտարարել է հայ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։


«Ադրբեջանը բազմիցս է մեղադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր կենտրոնացնելու մեջ սպառնալով ռազմական հարված հասցնել նրանց տեղակայման վայրերին։ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար բավական է, որ ռուս խաղաղապահները նախազգուշական հայտարարություն անեն, որ Լեռնային Ղարաբաղում հայկական բանակի ստորաբաժանումներ չկան, իսկ Արցախում տեղակայված ուժայինները օգնում են խաղաղապահներին խաղաղության պահպանման և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման գործում։


Դա այն նվազագույնն է, որը պետք է անի պարոն [ՌՄԿ հրամանատար] Վոլկովը, և որքան շուտ, այնքան լավ։ Վաղը կարող է շատ ուշ լինել, և Կրեմլի լռությունն այս դեպքում կնշանակի Բաքվի կողմից ուժ կիրառելուն իրական մեղսակցության հանցակցություն: Հանուն տարածաշրջանի անվտանգության և խաղաղության Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը լուծում են ամենադժվար խնդիրները և փրկում խաղաղապահներին ամենավտանգավոր խնդիրներից։ Նրանք արյուն են թափում, պատասխանում են թշնամու ահաբեկչական հարձակումներին, և որտեղ պետք է վտանգում են իրենց կյանքը։ Խաղաղապահներից պահանջվում է նվազագույնը, այն է պահպանել արդարությունը պաշտոնական հայտարարություններում և ադրբեջանական կողմի հերթական հանցագործությունների դեպքում բոլորին հավասարապես մեղավոր չդարձնել։


Հակառակ դեպքում, վաղ թե ուշ հարց է առաջանալու՝ ու՞մ է է պետք Կրեմլը այնտեղ։ Ավելին, Իրանն իրեն ավելի ամուր ու կանխատեսելի է պահում։ Իրանը ընդհատեց Զանգեզուրով անցնող միջանցքը գրավելու թուրք-ադրբեջանական ծրագրերը: Իրանն ի վիճակի է և նրա շահերից է բխում խաղաղեցնել Ալիևին առանց նույնիսկ տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու։ Բավական է մի քանի դիվիզիա տեղափոխել դեպի Արաքս, և ադրբեջանցիները պատրաստ կլինեն կարմիր գորգ փռել Լաչինի (Քաշաթաղ) միջանցքում։ Եվ պետք չէ մտածել, որ Ռուսաստանն անփոխարինելի է, իսկ եթե նույնիսկ անփոխարինելի է, ապա ավելի շատ Ադրբեջանի համար, քան հայերի»,- գրել է Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր