Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1532162520_vova3.jpg)
Մեղադրական եզրակացության համաձայն` Գասպարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` անձնական շահագրգռվածությունից ելնելով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Գասպարյանը, անդրադառնալով մեղադրանքում նաև դստեր ներգրավվածությանը, նշեց, որ դա արվել է քրգործին «միս ու արյուն» տալու և գործն ավելի ցայտուն դարձնելու համար։
Ըստ նախկին փոխոստիկանապետի` իրեն մեղադրանք է առաջադրվել մեկ անձի հայտարարությունների հիման վրա։
«Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը»,– ընդգծեց Գասպարյանը։
Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: