Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ    

29 մար 2023 13:58

ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։


ՊՆ-ից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։


«ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր