Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 մար 2023 16:10

Վաղը ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է. Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է երեկոյան ժամերին

Այս մարտը ամենատաք մարտերից մեկն էր՝ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


Նրա խոսքով, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու ծաղկում նորմայից 15-20 օր ավելի շուտ։


Ինչ վերաբերում է եղանակային կանխատեսումներին՝ Սուրենյանը նշեց, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքը արդեն սկսվել է՝ հանրապետության հյուսիսային հատվածներում ջերմաստիճանի անկում է գրանցվել 10-12 աստիճանով։


«Վաղը ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է։ Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է երեկոյան ժամերին՝ 4-ից հետո։ Վաղը տեղումներ սպասվում են արդեն հանրապետության ողջ տարածքում։ Այսօր ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, վաղը՝ 6-8 աստիճանով, ևս 4-6 աստիճանով կնվազի մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր