ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն          Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել       ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն    

03 ապր 2023 16:10

Տեսանյութ. Պիտի շտապենք, ժողովո՛ւրդ,եթե բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, ուրեմն բանակ չպտի մնա, ԱԱԾ-ն ունի 20 անգամ պակաս անձնակազմ, քան բանակը

«Մենք պիտի շտապենք, ժողովո՛ւրդ: Ինքն ասում է՝ բանակը փոխարինում եմ սահմանապահ զորքով: Մենք ունենք 1400 կմ սահմանագիծ՝ Ադրբեջանի հետ: Կմ-ի վրա 20 զինվոր դնելու դեպքում՝ մեզ պետք ա 40 հազար, պրծավ բանակը, այսինքն՝ եթե բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, ուրեմն բանակ չպտի մնա»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Ինչի՞ ԱԱԾ-ին, նախ ԱԱԾ-ն ունի քսան անգամ պակաս անձնակազմ, քան բանակը: Բոլորին տանում ես ԱԱԾ, բանակ չպտի մնա՞: Հաջորդը, ինքը պրոբլեմ ունի: Ալիևը պահանջում ա՝ դիմացս ուժ մի դիր, իսկ ինքը երբ զինվորներին ասում ա՝ Վարդենիսից, բանից, իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի. հասկացե՛ք սա... Մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»,- հավելել է նախկին վարչապետը:


Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր