Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

05 ապր 2023 16:32

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է Ուկրաինա ուղևորվող նավը

Թուրքիայի փրկարար ծառայությունները որոնում են Միջերկրական ծովում խորտակված առևտրային նավի անձնակազմի ինը անդամներին. նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։

Այս մասին հայտարարել է Անթալիայի նահանգի նահանգապետ Էրսին Յազիչին։

Demiroren գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է անձնակազմի 14 անդամ, նրանցից 5-ին հաջողվել է փրկել։

Թուրքական առափնյա պահպանության հայտարարության մեջ ասվում է, որ Գվինեա-Բիսաու դրոշով նավը, որը Իսքենդերունից մեկնում էր Իսմայիլ, խորտակվել է ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 03:47-ին, Կումլուջա քաղաքի ափերի մոտ: Կումլուջայի գլխավոր դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր