Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ          Տեսանյութ.Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են       Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ    

06 ապր 2023 12:24

Կանայք, զինվորական փորձ չունեցող անձինք, նախկին ոստիկաններ,զինվորականներ.Ուկրաինան 40 հազարանոց զորքով հակահարձակում է պլանավորում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է արդեն 406 օր:


Ուկրաինան հակահարձակման համար պատրաստել է ութ նոր գրոհային բրիգադ՝ 40 հազար հոգու ընդհանուր հզորությամբ։


Reuters-ի փոխանցմամբ՝ այս բրիգադները ձեւավորվել են Ուկրաինայի ՆԳՆ-ի կողմից։ Դրանք ստացել են «Պողպատե սահման», «Փոթորիկ», «Սպարտական», «Չերվոնա Կալինա», «Սահման», «Կատաղություն», «Ազով» և «Կարադագ» անվանումները։


 
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ նորակոչիկների թվում կան կանայք, զինվորական փորձ չունեցող անձինք, ինչպես նաև նախկին ոստիկաններ և զինվորականներ։ Նրանց վերապատրաստումը կտևի երկուսից չորս ամիս:


Ուկրաինայում հակահարձակման ժամկետը չի նշվում, սակայն ենթադրվում է, որ այն կարող է սկսվել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։


Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման և արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել ռազմական օգնությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան զենքի մատակարարման շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը «հաջողություններ են ունենում մարտի դաշտում»։


Զապորոժիեի շրջանում նշվել է, որ Կիևն աշխատում է հակահարձակման մի քանի սցենարների վրա, մինչդեռ խոսքը գնում է ցամաքային գործողության և Էներգոդարի շրջանում Դնեպրին հարկադրելու և Զապորոժյեի ատոմակայանի մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր