Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 ապր 2023 16:00

Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է, Ադրբեջանի հետ գազ ենք մատակարարելու Եվրոպա

Թուրքիան Ադրբեջանի հետ նախատեսում է գազ մատակարարել եվրոպական երկրներ ընդհանուր ընկերության միջոցով, հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է, նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Այս համագործակցությունը կսկսվի 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։
Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա: Մենք հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առևտրի կենտրոն։ Ադրբեջանը նույնպես սատարում է դրան։ Բալկանյան երկրները մեզանից և Ադրբեջանից գազ են պահանջում: Մենք միասին ենք աշխատելու այս հարցի շուրջ»,-ասել է Դոնմեզը CNN Türk-ին տված հարցազրույցում։


Եվրամիությունում էներգետիկ ճգնաժամը սրվեց 2022 թվականի հուլիսի սկզբին, երբ Ռուսաստանից ԵՄ մի շարք երկրներ գազի մատակարարման առաջին ընդհատումները տեղի ունեցան՝ ներառյալ նաև «Հյուսիսային հոսքի» համար տուրբինների պահպանման հետ կապված խնդիրները՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր