Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն          Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

12 ապր 2023 14:45

Տեսանյութ.Ձեր խոսքը լրիվ հակասական է, ի՞նչ է իրականում տեղի ունեցել,ինչի՞ կրակ չի բացվել, իրավունք ունե՞նք մեր զինծառայողների անվտանգությունը դնել սպառանալիքի տակ

Մի կողմից ասում եք՝ սահմանային վեճերի ճշգրտման համար կա հանձնաժողով, մյուս կողմից ասում եք՝ ըստ իրավիճակի տեղի են ունենում բանակցություններ հրամանատարական կազմի միջև ու մեծ հաշվով չեք համաձայնում, որ դա պետք է լինի կանոնակարգված։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ, դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դուք ասում եք՝ չէ, բանակցությունը չի տապալվել, եղել է սադրանք, ոչ ոք այդ հարցում չի վիճում, այո, երեկ եղել է սադրանք, դա նախաձեռնվել է ադրբեջանցիների կողմից, դրա ապացույցը եղել է ՊՆ տարածած տեսանյութը։ Բայց Ձեր ասածի մեջ կա հակասություն․ հիմա ադրբեջանական մարտական դիրքերից ադրբեջանցի զինծառայողները շարժվել են հայկական հենակետի ուղղությամբ։ Այդ իրավիճակում, եթե չի եղել բնակացություն, որը ըստ Ձեզ՝ չի տապալվել, ապա ինչու կրակ չի բացվել։ Կրակ չի բացվել, որովհետև ենթադրվում է, որ նմանատիպ  այլ բանակցություններ այդ ընթացքում եղել են։ Հարց է առաջանում՝ ինչպես է դա կանոնակարգվում կամ ով է որոշում, թե տվյալ ուղղությմաբ ով է բանակցում։ Մենք իրավունք ունե՞նք մեր զինծաայողների անվտանգությունը դնենք սպառնալիքի տակ, թողնենք ըստ իրավիճակային լուծումների»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ ՊՆ փոխնախարարի խոսքերում կային ակնհայտ հակասություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր