Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն          Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է       Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով    

13 ապր 2023 23:07

ՀԴԲ-ն ձերբակալել Է Պենտագոնի նյութերի արտահոսքի մեջ կասկածվողին

ՀԴԲ-ն ձերբակալել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողին, գրում են ԶԼՄ-ները:

Պենտագոնը հետաքննում է սոցիալական ցանցում նյութերի արտահոսքը, որտեղ նկարագրվում են ուկրաինական զորքերի վիճակը և դրանց ամրապնդման համար Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ծրագրերը: Նշվում է, որ համացանցում կարող էին հայտնվել հարյուրից ավելի փաստաթղթեր, տեղի ունեցածի վնասը գնահատվում է զգալի: Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը և հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ հնչեցնել այն տեսությունը, թե ինչպես և ինչու է կազմակերպվել արտահոսքը:

Մոսկվայում չեն բացառում, որ ապատեղեկատվության նպատակային լցոնում է տեղի ունեցել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ն հակամարտության կողմ է եւ, ըստ էության, Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, որում կարող են լինել նաեւ նման հնարքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր