Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

14 ապր 2023 12:20

Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ.Չավուշօղլուն՝ հայ-ադրբեջանական վերջին միջադեպի մասին

«Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ»։ 
Այս մասին Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը։
«Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը և, ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիրը, սկսել ճանապարհների վերականգնումն ու կառուցումը (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»- խմբ.): Սա բուն Հայաստանի օգտին է»։
Նախարարը կարևորել է Ադրբեջանից Իրանով Նախիջևան տանող ճանապարհ ունենալը.
«Մենք սրան էլ ենք աջակցում, քանի որ ռիսկերից խուսափելու համար միշտ այլընտրանք է պետք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր