Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 ապր 2023 14:10

Տեսանյութ. Գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է՞ ասել՝ Եռաբլուրում պատրաստի փոսեր են փորվել. Անդրանիկ Քոչարյան

5-րդ շարասյուն․ դուք ամեն օր առնչվում եք դրան․ կա այդ շարասյունը։ Համբերեք, այնպես կզսպվեն, բա քննիչ հանձնաժողովն ինչու՞ է աշխատում, որպեսզի փաստացի արձանագրվի 5-րդ շարասյան գործունեությունը։ 
Բայց այս փաստացի տվյալները այնքան են  օր օրի շատանում, որ չարձանագրել դա,  փաստորեն, հնարավոր չէ։ Նույնիսկ  հարցուպատասխանի ժամանակ՝ վարչապետի մակարդակով, ես այդ հարցը հնչեցրել եմ, որովհետև, դա ոնց որ թե մեր երկրում  քննարկվող երկու «լավ» թեմաներից է ՝ դասալքություն և 5-րդ շարասյուն։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հարց ուղղվեց ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանին 5-րդ շարասյան և դրա գործունեությունը երկրի ներսում կանխելու և զսպելու մասին։ 
«Այս շարասյուների հետ կապված խնդիրները բազմաշերտ են, դա կարելի է գտնել և՛ քաղաքական դաշտում, և՛ զինվորականության մեջ։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ շարասյան գոյությունը չլիներ, հետպատերազմյան Հայաստանում բանակին կհրավիրեի՞ն Բաղրամյան փողոց, եթե այդ խնդիրը չլիներ, բարձրաստիճան զինվորականները, որ կանչվում էին քննիչ հանձնաժողով, փոխանակ գան այդ բեռից թոթափեն իրենց, չգալով նաև հաստատում են իրենց գոյությունը այդ շարասյուների մեջ։ Դա իրենց իրավունքն է, թող անեն, բայց փաստերը լրիվ այլ բանի մասին են խոսում, շարասյուների գոյությունը  հաստատում եմ»,-նշեց Քոչարյանը։
Քոչարյանն անդրադարձավ նաև ապրիլի 11-ի ռազմական սադրանքին հաջորդած  քննարկումներին․ «Ինձ ցույց տվեցին, թե ոնց  ինչ-որ բլոգեր գրել էր՝ Եռաբլուրում նույնիսկ պատրաստի փոսեր են փորել, գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է ասել։  Չգիտե՞ք՝ ով է՝ «ով»-ով է վերջանում ազգանունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր