Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 ապր 2023 15:49

Ցանկացած պահի կա հարձակման վտանգ. հասարակությանը պետք է տեղեկացնել սպասվելիքի մասին, թե ինչ պետք է անեն էսկալացիայի դեպքում, այլապես խուճապ կտարածվի

Հասարակության շրջանում զգալի լարվածություն ու անորոշություն կա, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ թշնամին ցանկացած պահի կարող է հարձակվել։ Այդ վտանգը կար ու Տեղի դեպքերից հետո այն ավելի է մեծացել։ Հասարակության հետ աշխատել է պետք, որպեսզի իմանա, թե ինչ է անելու հնարավոր էսկալացիայի դեպքում, այլապես խուճապ կտարածվի, ինչն էլ անդառնալի հետևանքներ կունենա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման հնարավորությանը, որի մասին նաև ԱԽ քարտուղարն է երեկ հայտարարել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Եթե թշնամին հարձակվի, մարդիկ առաջինը մտածելու են իրենց ընտանիքները հանելու մասին, քանի որ լիովին գիտակցում են, որ պաշտպանունակ չենք։ Բնակչությունը սեպտեմբերի 13 է տեսել... Դա միանշանակ, շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու. թշնամին անմիջապես օգտվելու է առաջացած խուճապից։ Որպեսզի դրանից խուսափենք, ոչ թե ուղղակի պետք է հայտարարվի, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, այլ ժողովրդին նախապատրաստել, իրազեկել, թե ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում ու ինչ պետք է անի ինքը։ Այստեղ առանցքային նշանակություն ունի կազմակերպված դիմակայությունը»,-ասում է Ավետյանը։
Գեղամասարի նախկին համայնքապետը, ով ունի նաև կազմակերպչական մեծ փորձ, շեշտում է՝ քիչ չկան համարձակ, կռվող տղաներ, բայց ռազմական գործողությունների վերսկսման դեպքում նրանք ոչինչ չեն կարողանա անել, քանի որ չգիտեն՝ ինչ անել։

«Եթե ավտոմատով կռվելն արդյունավետ լիներ, թեկուզ այդպես կանեիք, բայց, հասկանու՞մ եք, ներկայումս պատերազմում որոշիչը հրետանին ու անօդաչուներն են։ Դու տանդ նստած, թշնամուն չես տեսնում, բայց «սնարյադը» գալիս, ընկնում է տանդ վրա ու տրաքացնում։ Ու Աստված գիտի, թե ով կփրվի, ով՝ չէ։ Ըստ այդմ՝ բանակը լրջորեն պետք է պատրաստվի դիմակայության՝ հեռահար հարվածներով հակառակորդին համարժեք պատասխանելու համար, հասարակությունն էլ օգնի, լրացնի նրան։ Այսինքն՝ համակարգված լուրջ աշխատանք պետք է տարվի, իսկ դա առանձին անհատներով չի լինի, պետությունը պետք է կազմակերպի, հրահանգավորի, թե ով որտեղ ինչ է անելու էսկալացիայի դեպքում»,-նշում է մեր զրուցակիցը։
Հաճախակի հնչող հայտարարությունները, թե, իբր, զենք չունենք, ինչպես նաև սեփական մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու մոլուցքը, ըստ Ավետյանի, հեքիաթներ են, որոնցով երկրի ներկա ղեկավարությունը փորձում է սեփական բաղթողումներն ու սխալները կոծկել ու արդարանալ։
«Առաջ թասիբ կար, համախմբվածություն կար...Հիմա չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Եթե Վարդենիսը թշնամին գրավի, Երևանում ապրողներից շատերի «վեջը չի լինելու», նույն կերպ՝ եթե Տավուշը գրավեն, Վարդենիսում ապրողների «վեջը չի լինելու»... Մեր ամենամեծ թուլությունը, ողբերգությունը դա է։ Մարդիկ չեն գիտակցում, որ, եթե Արցախը կորցնենք, ապա հայկական պետությունը, պետականությունն անմիջապես կորցնելու ենք... Դրա համար եմ ասում, որ հաշվարկել է պետք թշնամու քայլերն ու լրջորեն նախապատրաստվել հակահարվածի։
Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է սպասվում։ Կա՛մ այս ամենը պլանավորված էր ու ըստ պլանի առաջ է գնում, դրա համար էլ ոչինչ չեն անում իշխանությունները, կա՛մ էլ այնքան թույլ ու անկարող են զգում իրենց, որ չեն կարողանում դեմն առնել։ Երկու դեպքում էլ շատ վատ վիճակում ենք, բայց ես հակված եմ առաջին տարբերակին...»,-ասում է Ավետյանն ու հավելում, որ ՀՀ ներկա իշխանությունների հանդեպ ունեցած անվստահությամբ հանդերձ՝ էլի պատրաստ է համախմբվել նրանց շուրջ, եթե վերջիններս գործի անցնեն ու սկսեն լուրջ քայլերով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը։
Ավետյանը ցավով փաստում է՝ ներկա դրությամբ ոչ մի լուրջ քայլ չի արվում նշված ուղղություններով. դրա վառ ապացույցն էլ երեք օր ՀՀ տարածքում ազատորեն շրջած ադրբեջանցի զինծառայողի հայտնաբերումն էր քաղաքացիների և ոչ թե պատկան մարմինների կողմից...


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր