Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

14 ապր 2023 22:29

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանը այրեցին և հեռացրեցին Ադրբեջանի դրոշը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Մեկնարկն առանց միջադեպ չանցավ։ Երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, այն այրել է, ապա բեմից հեռացրել հայ դիզայներ Արամ Նիկոլյանը։

Անվտանգության աշխատակիցները բռնել են վերջինիս  իսկ բեմահարթակն ապահովել Ադրբեջանի նոր դրոշով։ 

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին՝ ինչ հատուկ անվտանգային միջոցներով են ապահովելու ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող ադրբջանցիների մարզիկների համար, ասել էր․

«Երևի խոսքս սկսեմ Մուհամեդ Ջալուդի խոսքերից, երբ ասում էր Հայաստանը ոսկե սիրտ ունի ընդունելու բոլոր այն մարզիկներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մրցումներին։ Իհարկե ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա Եվրոպակա ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն է։ Բոլոր այն մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարին, մենք պարտավոր ենք ընդունել։ Սա մեծ ու կարևոր հանձնառություն է, մենք հայտը ներկայացնելուց ասել ենք, որ ընդունելու ենք բոլոր երկրների մարզիկներին ու ապահովլու ենք նրանց անտանգությունը։ Այս ընթացքում գրագրություն ենք ունեցել, Ադրբեջանի թիմի հետ կապված անվտանգային հարցեր ենք քննարկել և անընդհատ շեշտել ենք, որ նրանց անվտանգությունը ևս պատրաստ ենք ապահովել, խնդրել են լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, մենք դա էլ ենք ապահովել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր