Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

15 ապր 2023 13:30

Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը.Ադրբեջանցի մարզիկներին փակված են հյուրանոցում

«Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը միանգամայն անընդունելի է և ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ նման մրցումներ ընդունել»։ Այդ մասին ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովը։


Նա անընդունելիէ  համարել Երևանում ադրբեջանական դրոշի այրումը, հիշեցրել, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցելու առաջնության շրջանակում անցկացվելիք մրցումներին։ 
«Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, բայց հիմա նրանք փակված են հյուրանոցում, որտեղ լրատվամիջոցները հասանելի չեն»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր