Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

17 ապր 2023 13:34

Թեհրանը, կարծես, դասեր է քաղել նախկին ռազմավարական բացթողումներից.Տարածաշրջանային բանակցային կուլիսներում դարձյալ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն է

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածաշրջանային բանակցային կուլիսներում, կարծես, դարձյալ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն է
Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի՝ վերջին հարցազրույցներից մեկում «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Իրանին ուղղված շփոթմունք-հորդորը, տարածաշրջանային տարբեր մակարդակներում՝ Մոսկվա-Թեհրան, Անկարա-Թեհրան, Երևան-Թեհրան, Մոսկվա-Անկարա, Թեհրան-Բաքու, համակողմանիորեն ակտիվացած շփումները, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի տարբեր աստիճանի պաշտոնյաների արտասահմանյան բանակցություններում, այսպես կոչված, «Միջին միջանցքի» թեմայի հետևողականորեն շրջանառումը թույլ են տալիս կանխատեսելու թուրք-ադրբեջանկան տխրահռչակ նախագծի՝ ակտիվ քաղաքական օրակարգ վերադարձի մասին։
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թյուրքական սցենարի դեմ ցայժմ բաց տեքստով հանդես են եկել միայն Հայաստանն ու Իրանը։ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած ադրբեջանական կողմից պարբերաբար կիրառվող նաև ռազմական դիվանագիտությամբ ճնշումներին։ Բայց հաշվի առնելով Հայաստանի խոցելի վիճակը՝ վերջինին ճնշման մեխանիզմներն առավել բազմազան են։
Ուստի ներկայում բազմաշերտ դիվանագիտական-քաղաքական ջանքերի ահռելի ծավալն ուղղված է Իրանի դիրքորոշման վրա ազդելու հարցին։ Թեհրանից հնչող հրապարակային և ստվերային ուղերձները թույլ են տալիս գնահատել, որ առայժմ իրանական կողմի դիրքորոշումը ճանապարհների հարցում գրեթե համահունչ է հայկականին։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Թեհրանը, կարծես, դասեր է քաղել նախկին ռազմավարական բացթողումներից»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր