Նուբարաշենում կոտրելով լուսամուտների ապակիները, տանից իրեր էր նետում ցած, սպառնացել է ինքնասպան լինել
![](https://www.aysor.am/news_images/692/2075752_1/f579b7f3ece576_579b7f3ece590.jpg)
Պարզվել է՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի 3-րդ հարկի բնակարանի բնակիչը ներսում կոտրում է գույքը և սպառնում է, որ ինքն իրեն կվնասի։
Shamshyan.com-ը հայտնում է, որ մոտ 2 ժամ փորձում էին այդ տղամարդու հետ բանակցույթունների արդյունքում հասնել նրան, որ նա չդիմի այդ քայլին, սակայն վերջինս, կոտրելով լուսամուտների ապակիները, տանից իրեր էր նետում ցած։
Որոշ ժամանակ անց նկատվեց, որ լուսամուտից ծուխն ավելի ակնհայտ է երևում, ապա բացվեց տան դուռը ու այդ ժամանակ տղամարդը ընկավ աստիճաններին։
Տեղում ոստիկանները, բժիշկները, փրկարարները սկսեցին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը Շտապօգնության ավտոմեքենան ուղեկցեցեին Այրվածքաբանության կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքաիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ այս դեպքը տղամարդը գնացել է իր ընկերուհու տուն, սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա վերադառնալով նշված բնակարան, նման գործողություններ է կատարել։
Տղամարդը Նուբարաշենի բնակիչ 44-ամյա Հ․ Ա․-ն է, ով Նուբարաշենում հայտնի է որպես սպիրտի նկատմամբ հակում ունեցող։