Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

19 ապր 2023 16:17

Էրդողանը՝ Ստամբուլում կառուցվելիք «արբանյակային» կամ «պահուստային» քաղաքների մասին

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածներում կառուցել «արբանյակային» կամ «պահուստային» քաղաքներ, որոնց ընդհանուր բնակչությունը պետք է կազմի 1 միլիոն մարդ։ Այս մասին պետական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք Ստամբուլում կստեղծենք երկու առանձին քաղաք՝ ընդհանուր 1 միլիոն բնակչությամբ: Դրանք կկառուցվեն նրա երկու հատվածների ծայրամասերում՝ գործնականում արբանյակային քաղաքների մոդելով»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 130 մլն քառակուսի մետր հողատարածք: Ըստ Էրդողանի՝ իշխանությունները ծրագրում են Ստամբուլի կենտրոնի երկրաշարժավտանգ շրջանների բնակիչներին վերաբնակեցնել «երկրաշարժերի ցածր վտանգ ունեցող ծայրամասերում»։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ նախատեսվում է երկրի սեյսմիկ վտանգավոր այլ շրջաններում նույնպես ստեղծել «պահուստային» քաղաքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր