Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

20 ապր 2023 14:25

Հակառուսական դիրքորոշում ունեցող արտիստները չեն կարողանա վերադառնալ. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Արտիստները, ովքեր լքել են Ռուսաստանը Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության պատճառով և կոշտ հակառուսական դիրքորոշում են բռնել, չեն կարողանա վերադառնալ, նման դժվարին ժամանակներում արվեստագետները պետք է մնան տանը, ասում է ՌԴ նախագահի միջազգային մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Նրանք, ովքեր այսօր կոշտ հակառուսական դիրքորոշում են ընդունում, ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան վերադառնալ: Իմ տեսանկյունից, արվեստագետները պետք է տանը մնան նման ժամանակահատվածնում», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Շվիդկոյը:
Նա ընդգծել է, որ արտիստները Ռուսաստանից հեռացել են տարբեր պատճառներով, նրանց թվում կան այնպիսիք, ովքեր պարզապես վախեցել են, բայց շատերն են «խոսք ասել, որը խախտել է Ռուսաստանում գործող մի շարք օրենքներ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր