Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

21 ապր 2023 14:40

Անվճար գազ և տաք ջուր Թուրքիայի բնակիչների համար.Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի տվել է երկիր սևծովյան գազի մատակարարման մեկնարկը։ Արարողությունը տեղի է ունեցել Զոնգուլդակ նահանգի Ֆիլյոս գազամշակման համալիրում, իսկ արարողությունը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

Էրդողանի խոսքով՝ սևծովյան գազի մատակարարումների մեկնարկը կարևոր քայլ է Թուրքիայի համար էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար։ Սկզբնական փուլում օրական 10 մլն խմ է արդյունահանվելու։ Ծրագրի ամբողջ հզորության հասնելու դեպքում Թուրքիան կկարողանա բավարարել երկրի գազի կարիքների 30%-ը։

Էրդողանը հավելել է, որ բնակչությունը մեկ տարի չի վճարի խոհանոցում օգտագործած գազի համար և սպառած տաք ջրի համար։ Բացի այդ, երկրի բնակիչները մեկ ամիս չեն վճարի տան ջերուցման նպատակով օգտագործած գազի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր