ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը          Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

25 ապր 2023 16:32

ՌԴ-ն պայքարում է ՆԱՏՕ-ի դեմ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք այս պատերազմում,հատուկ գործողության բոլոր նպատակները կիրականացվեն

Ռուսաստանը կռվում է ոչ թե ուկրաինական բանակի, այլ ՆԱՏՕ-ի հետ, և դա շատ բարդ խնդիր է, բայց պետք է ամեն ինչ անել այս պատերազմում հաղթելու համար, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այսօր մեզ դեմ չէ ուկրաինական բանակը, մեզ դեմ է ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը: Սա չհայտարարված կամ ժամանակավոր պրոքսի պատերազմ է, պրոքսի պատերազմ, որը արևմտյան աշխարհը մղում է մեր պետության դեմ: Մենք պետք է պայքարենք բոլորի հետ: Սա շատ, շատ բարդ խնդիր է, հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք այս պատերազմում: Ես լիովին համոզված եմ դրանում»,-ասել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ հատուկ գործողության բոլոր նպատակները կիրականացվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր