Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

01 մայիս 2023 12:24

Տարօրինակն այն է, որ էս ամենին մասնակցել են ռուս խաղաղապահները, սա կնշանակի, որ շոուն համաձայնեցվա՞ծ է եղել

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԱՌԱՎՈՏ, ԿԱՐԴՈՒՄ ԵՍ
Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:
ԱՀ տեղեկատվական շտաբ
---
Ըստ էության, երկկողմանի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնց բնակավայրերը տեղակայված են Շուշիի ու Տեղի մեջտեղում, ստիպված են եղել հատել այսպես կոչված անցակետը։ Նշվում է, որ տեղում եղել են խաղաղապահներ ու գործընթացն իրականացվել է իրենց ներկայությամբ։
Թուրքերը սրանից մի մեծ շոու են սարքել` իբրև հայերն արդեն անցակետով են անցնում։ Ասել է, թե վերջ։ Տարօրինակն այն է, որ էս ամենին մասնակցել են ռուս խաղաղապահները։ Ի՞նչ սա կնշանակի, որ շոուն համաձայնեցվա՞ծ է եղել։
Չգիտեմ։ Դուք գնահատեք։
Ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններում է բանը տեղի ունեցել, արդեն էական էլ չէ։ Փաստը կա ու էս տեսարանին ականատես լինելը աննկարագրելի ցավ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր