Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

01 մայիս 2023 13:55

Տեսանյութ.Լենցովն ասել է՝ մեկնում է Բաքու՝ բանակցությունների, սպասեք... պետք է քայլեր ձեռնարկենք՝ ռուսին ցույց տալու, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի իշխանությունները զրուցել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։


Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ Ալեքսանդր Լենցովն Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու բանակցությունների։

«Իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցությունների։ Ռուսներն ասում են, որ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք։ Ես կարծում եմ, որ պետք չի ուշացնել, ու պետք է ցույց տանք ռուսին, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք»,- հայտարարել է Պետրոսյանը։

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Բլոկադայի մեջ ապրող արցախցիներն այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել էին Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում։  Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օր առաջ բացվի Բերձոր-Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետը։
«Սա անժամկետ պայքար է։ Այն որ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլը դուրս գա ու հայտարարի՝ Արցախը Ադրբեջան է, դա ինքը փորձելու է հասնի մի տարբերակով․ արցախցիներին էն օրի է գցելու, որ դուք եք խնդրելու՝ թո՛ղ Նիկոլը ասի, միայն այդ ճանապարհները բացվի, որ փրկվենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր