Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

02 մայիս 2023 18:09

Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նոր նախագիծ

Ազգային ժողովում քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ խոսքը մոտ 122 հոդվածների փոփոխության մասին է, որոնց զգալի մասը տեխնիկական բնույթի են: Դրանցից մեկը վերաբերում է հղի կանանց և անչափահասների աշխատանքային պայմանների փոփոխությանը:

«Նոր նախագծով հնարավորություն կտրվի հղի կանանց և մինչև 18 տարեկան աշխատողներին 4 ժամը չգերազանցող աշխատանքային գործունեության դեպքում հանգստանալու և սնվելու համար ընդմիջում տրամադրել իրենց նախընտրած ժամերին»,- ասաց փոխնախարարի տեղակալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր