Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

03 մայիս 2023 12:02

Բռունցքներով ու ոտքերով ծեծի են ենթարկել «Սպեցնազ» ՍՊԸ-ի պահնորդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիականության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
 
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։

Ոստիկանները տեղում հայտնաբերել են Տ․ Մարգարյանին, Ն․ Գասպարյանին և Շ․ Ավետիսյանին և տեղափոխել Ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բաժին տեղափոխվածներից Տ․ Մարգարյանը Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն է, իսկ ծեծված Ա․ Մելքոնյանը աշխատում է «Սպեցնազ» ՍՊԸ-ում որպես պահնորդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր