Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր       Կառավարության ղեկավարը չունի Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն    

03 մայիս 2023 13:33

«Ջրից այն կողմ գտնվող որոշ ուժեր անհանգիստ են». թուրքական նոր կործանիչի մասին լուրին անդրադարձել են նաև հունական, ադրբեջանական և միջազգային մամուլը

Թուրքական  5-րդ սերնդի մարտական «KAAN»՝ նույն ինքը TF-X կործանիչի նախատիպը ներկայացվել է Թուրքիայում, որին ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, գրում է Ermenihaber.am-ը։ 
Կործանիչի մասին լուրին անդրադարձել են նաև հունական, ադրբեջանական և միջազգային մամուլը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ ինքնաթիռի անունը տրվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար և իշխող «Ժողովուրդ դաշինքի» անդամ Դևլեթ Բահչելիի առաջարկով։


Նախատեսվում է, որ այս ինքնաթիռները կփոխարինեն F-16 կործանիչներին և մոտ ապագայում կվաճառվի նաև այլ երկրների։
Ուշագրավ է, որ ներկայացման արարողությանը Էրդողանը նկատի ունենալով Հունաստանին, նշել էր.
«Ջրից այն կողմ գտնվող որոշ ուժեր անհանգիստ են»:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ ինքաթիռի առաջին թռիչքը կիրականացվի 2023թ.-ին: 
Նշենք, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել էր 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատել են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։
TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ,
Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ),
Գործողության շառավիղը՝ ~1000 կմ,
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ,
Երկարությունը՝ 19 մ,


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր