Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

24 փետ 2024 13:15

ՌԴ-ն, ինչպես և Ադրբեջանը ևս հետաքրքրված են Թուրքիայի 5-րդ սերնդի Kaan կործանիչներով, այն լուրջ տեխնիկա է

ՌԴ-ն, ինչպես և Ադրբեջանը ևս հետաքրքրված են Թուրքիայի 5-րդ սերնդի Kaan կործանիչներով, այն լուրջ տեխնիկա էՀինգերորդ սերնդի Kaan կործանիչներով հետաքրքրված են եղբայրական երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է թուրքական TÜSAŞ (Türk Havacılık ve Uzay Sanayii AŞ) օդատիեզերական ընկերության գործադիր տնօրեն Թեմել Քոթիլը։ Նրա խոսքով՝ Kaan կործանիչները կարևոր նշանակություն ունեն եղբայրական երկրների համար։
 
«Ես չեմ կարող խոսել վաճառք մասին։ Այդ գործով զբաղվում է պետությունը։ Սակայն կարող եմ ասել է, որ Kaan-ը լուրջ տեխնիկա է»,- ասել է նա։ Kaan-ը Թուրքիայի առաջին տեղական կործանիչն է, որը նախատեսված է նոր սերնդի ամերիկյան F-35 մարտական ​​ինքնաթիռների հետ մրցելու համար։ Կործանիչի առաջին թռիչքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։
 
Ի դեպ, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը հայտարարել էր, որ ռուսական ընկերությունները պատրաստ են համագործակցել թուրքական կողմի հետ հինգերորդ սերնդի Kaan կործանիչների նախագծի իրականացման հարցում։ «Այդ համատեքստում մենք նաև ցանկանում ենք զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում առաջարկներ եղել են մեր կողմից։ Տարբեր մակարդակներում աշխատանքներ են տարվել նաև մեր պաշտոնական կառույցների և ընկերությունների միջև, այդ թվում՝ այդ ինքնաթիռների վրա համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Մեր համապատասխան ընկերությունները և ստորաբաժանումներն ասել են, որ պատրաստ են միասին աշխատել:
 
Բայց, իհարկե, կոնկրետ ասպեկտներ պետք է քննարկվեն կոնկրետ ընկերությունների միջև»,- ասել է գլխավոր հյուպատոսը: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ Ուկրաինան մասնակցում է թուրքական այս կործանիչի շարժիչի մշակմանը և լինելու է դրա առաջին գնորդներից։ Նախատեսվում է, որ  կործանիչի զանգվածային արտադրությունը սկսվելու է 2028 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր