Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

03 մայիս 2023 15:21

Հայաստանը խաղաղություն չի ուզում, ուրեմն խաղաղություն չի լինի․դա լավ չի լինի ոչ մեկի համար, հուսանք խելամիտ կլինեն

Եթե ​​Հայաստանը խաղաղություն չի ուզում, ուրեմն խաղաղություն չի լինի։ Այս մասին օկուպացված Շուշիում հրավիրված համաժողովի ընթացքում հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել․ «Մենք դա գիտենք պատմությունից, բայց դա լավ չի լինի ոչ Հայաստանի, ոչ տարածաշրջանի, և, իհարկե, ոչ Ադրբեջանի համար։ Ուստի մենք դեռ հույս ունենք, որ նրանք խելամիտ կլինեն և չեն դիմի նույն մարտավարությանը, որը կիրառել են օկուպացիայի ժամանակ՝ նախկին Մինսկի խմբի ժամանակ»։
Նա նաև հայտարարել է, որ իր հոր, Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին «ազատ» տեսնելն էր․ «Մենք կատարեցինք նրա երազանքը։ Եվ մենք հպարտանում ենք դրանով։ Մենք ուրախ ենք, բոլոր ադրբեջանցիները՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլև ողջ աշխարհի ադրբեջանցիները հպարտ են մեր հաղթանակով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր