Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

05 մայիս 2023 11:49

Կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել, հրաժարում ամեն ինչից․ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով` ինչքան այս իշխանությունները Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:

—Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է` ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել եւ ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը ասաց` Ղարաբաղը մոռացե՜ք: Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից։

Դա իրենց դիրքորոշումն է: Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում: Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց: Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր