Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

04 մայիս 2023 14:10

Ինչքան ընկրկում, հետ ես գնում, անքան Ադրբեջանն ավելի է լկտիանում. այս ամենը նաև Վաշինգտոնում է շարունակվում

Ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան՝ ողբերգական հետընթաց ենք ապրում։ Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել և ստեղծել ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում։ Լուրջ մտահոգություններ ունենք, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարույթունը, թե պետք է փոխենք պետության և հայրենասիրության մոդելը, արձանագրեց, որ սա այն է, ինչի վրա հիմնված է այս հանրապետությունը, նման մտավարժանք 33 տարի առաջ օգոստոսին էր, երբ ձևավորվում էր Հայաստանի անկախ պետականությունը, մշակվում էր Անկախության հռչակագիրը, որտեղ դրվում էր այդ պետականության մոդելը, որի առանցքում եղել է Արցախի խնդիրը, Ցեղասպանության խնդրի միջազգային դատապատումն էր։
«Պնդել, որ դա լավագույն փաստաթուղթն էր, որը հնարավոր էր՝ ոչ, բայց դա կոմպրոմիսի արդյունք էր։ Օրինակ, այնտեղ կետ կա, որ ՀՀ-ն կատարողն է Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարության ավանդույթների, թեև կային խմբեր, որոնք ասում էին, որ Հայաստանի այս հանրապետությունը պետք լինի իրավահաջորդը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «փշրենք», «քանդենք», ստեղծենք նոր հայրենասիրական մոդել, ինչը նշանակում է՝ վերջ՝ 29.800 քառակուսի կմ, ինչ ուզում է լինի, մենք խաղաղություն ենք ուզում, ինչ ուզում են անեն, գնում ենք խաղաղության»,- նշեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է հնարավոր նոր զիջումներին, պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները փակել Լաչինի միջանցքը և առաջին պահանջն էր՝ Կաշենի հանքը, որը փակվեց, սակայն շրջափակումը չվերացվեց շրջափակումը, դրան հաջորդեց Ռուբեն Վարդանյանի պաշտոնից զրկել և կրկին՝ շրջափակումը չվերացվեց։ Նրա խոսքով՝ դա թուրք-ադրբեջանական պետության էությունն է, հավելյալ պահանջներ, ճնշումներ, ինչքան ընկրկում ես, այնքան ավելի լկտիանում են, նոր պահանջներ ներկայացնում։

«Հիմա այս գործընթացը Վաշինգտոնում է տեղի ունենում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում, այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումն արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչը հստակ ասեց՝ Ղարաբաղը մոռացեք, ինչ-որ գյուղեր, թե ով ասաց, որ դրանք ադրբեջանական են, հրաժարվել ամեն ինչից, Հայաստանն իր դիրքորոշումը չի հայտնում»,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր