Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

06 մայիս 2023 10:49

Կոտայքում հայրը կասկածում է՝ իրենց նորածին տղային վաճառել կամ տվել են մեկ ուրիշի,չեն թույլատրել տեսնել երեխայի դին և անհրաժեշտ որևե փաստաթուղթ չեն տրամադրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Վարդան Պ.-ն, ով հայտնել է, որ 2011 թվականի հունվարի 5-ին իրենց  նորածին որդուն՝ Նարեկ Պ.-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնի ծննդատնից մի քանի օր անց տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժշիկների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հունվարի 19-ին իրենց հայտնել են, որ երեխան մահացել է, սակայն չեն թույլատրել տեսնել երեխայի դին և անհրաժեշտ որևե փաստաթուղթ չեն տրամադրել: 


Այս տարվա մարտի 1-ին, Վարդան Պ․-ն դիմել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և պահանջել է, որ իրեն տրամադրեն երեխայի մահվան վերաբերյալ փաստաթղթերը, սակայն իրեն տրամադրել են միայն մատյանի պատճենը, և բանավոր հայտնել են, որ հիվանդության էպիկրիզի և պատմության վերաբերյալ փաստաթղթերը չկան, ինչից ելնելով՝ ինքը կասկածներ ունի, որ երեխային վաճառել են կամ տվել մեկ ուրիշի:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վարդան Պ.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր