Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

10 մայիս 2023 16:09

Եվ եթե մեր շահերից բխում է, որ մենք անգամ սատանայի հետ պիտի համագործակցենք հանուն ՀՀ պետական շահի, ուրեմն պետք է քննարկենք այս համագործակցության հնարավորությունը

Երկկողն ու բազմակողմ հարաբերություններում էմոցիաներով առաջնորդվել չի կարելի, առկա թեզերը ժողովուրդների մեջ դարավոր եղբայրության, բարեկամության վերաբերյալ կեղծ կատեգորիաներ են, որովհետև ամենաիսկական կատեգորիան երկրների շահերն են։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է համագործակցել նույնիսկ սատանայի հետ։

«Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, Թուրքիան ունի իր շահերը, Ռուսաստանն՝ իր շահերը, Վրաստանն՝ իր շահերը, արևմտյան երկրներն՝ իրենց։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն էլ ունի իր շահերը։ Եվ եթե մեր շահերից բխում է, որ մենք անգամ սատանայի հետ պիտի համագործակցենք հանուն ՀՀ պետական շահի, ուրեմն պետք է քննարկենք այս համագործակցության հնարավորությունը։ Միգուցե շատ տարօրինակ է հնչում, բայց այդ համագործակցություններն ու հայտարարություններն ինքնանպատակ չեն», - ասաց Թունյանը։

Պատգամավորի խոսքով՝ հարկավոր է հասկանալ, թե որ լուծումն է ապահովում առավելագույն անվտանգություն և բարեկեցություն երկրի ու քաղաքացիների համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր