Տեսանյութ.Եթե ասում ենք՝ օգտագործվել է հրետանի, նշանակում է, որ ահագին լրջացել է իրավիճակը.Իրենք թուրք են, կարող են գյուղերին էլ խփել

«Եթե ասում ենք՝ օգտագործվել է հրետանի, դա նշանակում է, որ ահագին լրջացել է իրավիճակը»,- հավելեց նա։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ թշնամին կիրառել է հրետանային և ականանետային միջոցներ։
Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել Ադրբեջանին։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են Սոթքի բնակիչների մի մասը տարհանվել, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց, «Եթե կրակոցներ են եղել, ուրեմն պետք է տարհանվեն, կարո՞ղ ա իրենց հետ պայման են կապել, որ գյուղերին չխփեն։ Կարող են նաև խփել, իրենք թուրք են, կարող են գյուղերին էլ խփել»։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իրենք հզոր են և դա մենք ևս պետք է ընդունենք։ «Փորձ է արվում անակցություններից առաջ մեզ ճնշել, բայց դա մեզ չի անհանգստացնում, բանակցությունները գնալու են էնպես, ինչպես պետք ա»։
Գագիկ Մելքոնյանը միաժամանակ նշեց, որ «բացառում է լայնածավալ հարձակումները, քանի որ դիմացը բանակցություններ են, դրա համար դժվար այդ քայլին գնան»։
Մանրամասները՝ տեսանյութում։