Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել          Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ       Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս    

12 մայիս 2023 15:04

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 12-ի կեսօրից հետո, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերն առանձին վայրերում՝ ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 12-14-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


 
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


 
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝


Մայիսի 12-ի կեսօրից հետո, 13-14-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր