Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ       Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ    

13 մայիս 2023 18:08

Արմավիրի մարզում 2-ամյա երեխա է ջրահեղձ եղել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ս. Ամիրյանի գլխավորությամբ, պարզել է գյուղի այն տունը, որտեղ բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ է անզգուշաբար վայր ընկել երեխան եւ ջրահեղձ եղել:


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր