Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

16 մայիս 2023 10:17

Ինչպես և ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել. ՔՊ-ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և 29.8 հազար քառ. կմ-ում։


Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տևական ժամանակ դրված էր սեղանին, և Ալիևը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են Փաշինյանի վերադարձին և նրա հետ հանդիպմանը, որ հասկանան՝ ինչպես և ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր