Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

01 հուն 2023 12:45

ԱԳՆ-ն ծուղակում է հայտնվել. պնդում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրն առանց վերապահումների է ստորագրվել՝ անտեսելով ԳԽ որոշումը

«Փաստինֆո»-ն գրում է. 


«ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ծուղակում է հայտնվել. գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով չեն կարող Արցախը հանձնել Ադրբեջանին, որ վավերացնելու վերապահումները շրջանցումը ՀՀ օրենսդրության բացահայտ խախտում է,փորձում է մանեւրել՝ հայտարարելով, թե Հայաստանն այն ստորագրել է առանց վերապահումների։


Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991թ Հռչակագրի հիման վրա, մինչդեռ, վավերացումը եղել է վերապահումներով։


«Փաստինֆո»-ն դեռևս մայիսի 15-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրին միանալու վերապահումները, եթե ոչ, ապա արդյո՞ք նախաձեռնվելու է նշված վերապահումներն առոչինչ ճանաչելու գործընթաց։ Բացի այդ, հարցմամբ արձանագրել էինք, որ Վաշինգտոնյան բանակցություններից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ», հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք բրյուսելյան հանդիպման ժամանակ հաջողվել է նշված առանցքային հարցերի շուրջ հասնել փոխըմբռնման, քանզի Նիկոլ Փաշինյանը գոհ էր մնացել այդ հանդիպումից։


Հարցադրումներին ԱԳՆ-ն փաստացի պատասխան չուներ։ Հարցման պատասխանը ստացվել է միայն այսօր՝ մայիսի 31-ին, որով որևէ անդրադարձ չի կատարվել վերջին հարցադրմանը։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի Հռչակագրին, ապա ԱԳՆ-ից ստացված պատասխանում նշված էր, թե 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագիրը ՀՀ կողմից ստորագրվել է առանց վերապահումների։


«Ի պատասխան Ձեր հարցման (ԱԳՆ մուտքագրվել է 15.05.2023թ.) տեղեկացնում ենք, որ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է առանց վերապահումների»,- նշվում է ԱԳՆ-ի պաշտոնական գրության մեջ։


Մինչդեռ հարցմամբ բարձրացված հարցը ոչ թե ստորագրման ընթացքում վերապահումների, այլ՝ վավերացման մասին էր։ Ի գիտություն ԱԳՆ-ի՝ ստորագրված որեւէ միջազգային պայմանագիր չունի իրավական ուժ, քանի դեռ այն, օրենքով սահմանված կարգով, չի վավերացվել։ Իսկ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ արձանագրել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուս Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնում է վերապահումներով։ Որոշման մեջ նշվում է թվով տասը վերապահում եւ հենց 10-րդ կետը սահմանում է․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:


Ակնհայտ է՝ ԱԳՆ-ն գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ու գործողությունները հակաօրինական են եւ վերապահումները շրջանցող որեւէ փաստաթղթի ստորագրում ի սկզբանե դատապարտված է, այն չի կարող իրավական ուժ ունենալ։ Իսկ վերապապումներն առոչինչ ճանաչելու գործընթաց սկսելու դեպքում կբացահայտվի Նիկոլ Փաշինյանի քարոզչական ամբողջ կեղծիքը,որով փորձ է անում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող ու հայկական պատմական հողը հակառակորդին հանձնելու իր գործողությունների պատասխանատվությունը այլոց վերագրել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր