Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

17 մայիս 2023 15:59

«Գորշ գայլերի» առաջնորդը՝ Էրդողանի նորընտիր խորհրդարանի նախագահ

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի առաջադրած նախագահի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «CNN TÜRK» և «Kanal D» հեռուստաընկերություններին համատեղ հարցազրույց է տվել, գրում է Ermenihaber.am-ը։


Էրդողանը «Արդյո՞ք կա մեկն ում տեսնում եք խորհրդարանի (մեջլիս) նախագահի պաշտոնում» հարցին ի պատասխան տվել է «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն առաջննորդ Դեվլեթ Բահչելիի անունը: Հիշյալ կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը։


«Արդեն իրավունքը նրանն է: Քանի որ իրավունքն իրենն է, Աստծո կամոք հաջողությամբ այդ քայլին կգնանք»,- ասել է Թուրքիայի նախագահը:


Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայցած Թուրքիայի համապետական ընտրությունների արդյունքում ԱՇԿ-ն հավաքել էր քվեների 10.07%-ը՝ ստանալով Թուրքիայի խորհրդարանում 50 պատգավոր ունենալու իրավունք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր